Համայնքների միավորման 8-րդ փուլի արդյունքում ՀՀ համայնքների թիվը կդառնա 64․ ՏԿԵ նախարար

4 րոպեի ընթերցում

Հայաստանում նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 8-րդ փուլը, որի արդյունքում համայնքների թիվը 70-ից կդառնա 64։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս՝ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է համայնքների միավորման գործընթացը շարունակել 3 մարզերում՝ Լոռիում, Սյունիքում և Վայոց ձորում։

«Առաջարկվում է Լոռու մարզում ձևավորել Ստեփանավան միավորված համայնքը, որում կներառվեն ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված ընդհանուր 20 բնակավայրերով»,- ասաց Խուդաթյանը։

Սյունիքի մարզում առաջարկվում է ձևավորել Գորիս միավորված համայնքը՝ ներկայիս Գորիս, Տեղ և Տաթև համայնքներով։ Նոր ձևավորվող համայնքի կազմում կընդգրկվի ընդհանուր 28 բնակավայր։

Վայոց ձորի մարզում նախատեսվում է ձևավորել Եղեգնաձոր միավորված համայնքը, որում կներառվեն Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ ընդհանուր 32 բնակավայրով։

Խուդաթյանի խոսքով՝ նշված համայնքների համար սա միավորման արդեն երկրորդ փուլն է, քանի որ ավելի մեծ միավորներում միավորվում են նախկինում արդեն միավորված համայնքները։

Նախարարը հիշեցրեց, որ վարչատարածքային բարեփոխումների նախորդ 7 փուլերի արդյունքում Հայաստանում համայնքների թիվը դարձել է 70, որոնցից 63-ը միավորված համայնքներ են։

«Չեն միավորվել մայրաքաղաք Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնքներ։ Համայնքների միավորման 8-րդ փուլի իրականացման արդյունքում համայնքների թիվը կդառնա 64, որից միավորված համայնքները կլինեն արդեն 57-ը»,- նշեց նախարարը։

Նախագծով հստակեցվում է նաև միավորվող համայնքներում ավագանու ընտրությունների նշանակման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների անցման կարգը։ Ըստ այդ կարգավորման՝ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո 5-րդ օրը գործող ՏԻՄ-երի լիազորությունները կդադարեն, և նույն օրը նոր ավագանին կստանձնի իր լիազորությունները։

Խուդաթյանն ընդգծեց, որ համայնքների միավորման գործընթացը զուտ մեխանիկական միավորում չէ։

«Այն առաջին հերթին մասնագիտական և ֆինանսական պոտենցիալի միավորում է՝ ավելի մեծ համայնքային միավորներում ավելի մեծ խնդիրներ լուծելու նպատակով»,- ասաց ՏԿԵ նախարարը։

Նրա խոսքով՝ այդ մոտեցման արդյունավետության ապացույցներից են կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող տասնյակ միլիարդավոր դրամների ծրագրերը, որոնք էականորեն փոխել են համայնքների դիմագիծը։

Խուդաթյանը նաև տեղեկացրեց, որ Կառավարությունը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չեն նախատեսում այս փուլով ավարտել համայնքների միավորման գործընթացը։

«Որոշ ժամանակ հետո մենք նորից նոր համայնքների միավորմամբ կներկայանանք Ազգային ժողով՝ ձեր հավանությունը ստանալու ակնկալիքով»,- նշեց նախարարը։

Հայերեն English

Թրամփը հայտնել է Հորմուզի նեղուցի մասնակի բացման մասին, սպառնացել է Իրանին նոր հարվածներով

ԿԸՀ-ն բավարարել է Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունները

ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին

Հանրությունը պետք է ստանա այդ հարցի պատասխանը․ Ռուբինյանը ԱԺ-ում ընդդիմության բացակայության մասին

Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք

6 (10) կիլովատ լարման շահառուները հետայսու կարող են ՀԷՑ-ի բաժանորդ դառնալ մասնագիտացված ընկերությունների միջոցով

Ձեռնարկատիրական մտածողությունից մինչև իրական նախագիծ. ՀՖՀՀ ամառային դպրոցի մասնակիցները ներկայացրել են արդյունքները

«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությանն այս տարի մասնակցում են նաև Ֆրանսիայի և Հունաստանի ԶՈւ ներկայացուցիչներ

Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել

Մատենադարանը և «Մտքարան Ակադեմիա» կրթամշակութային հարթակը կհամագործակցեն գիտության, կրթության և մշակույթի հանրահռչակման ուղղությամբ