ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ

2 րոպեի ընթերցում

Իսրայելը Միացյալ Նահանգներից պարզաբանումներ է խնդրել Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի դրույթների վերաբերյալ, սակայն մերժում է ստացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իսրայելական Channel 12-ը՝ հղում անելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց անունները չեն նշվում։

Նրանց խոսքով՝ Իսրայելը դեռևս չունի հունիսի 19-ին Շվեյցարիայում ստորագրվելիք համաձայնագրի բոլոր մանրամասները, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի և բարձր հարստացված ուրանի պաշարների ոչնչացման վերաբերյալ։

Բացի այդ, աղբյուրները նշել են, որ Իսրայելը դեմ է իր զորքերի դուրսբերմանը Լիբանանից, ինչպես նախատեսված է հուշագրում։

«Իսրայելը խնդրել է տեսնել Իրան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագիրը։ Վարչակազմն ասել է՝ ոչ», - X-ում հայտնել է i24 News-ի դիվանագիտական ​​թղթակից Ամիխայ Սթայնը։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հունիսի 14-ին հայտարարել է, որ իսրայելական զորքերը կմնան Լիբանանի անվտանգության գոտում։ Կացը հավելել է, որ «եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, մենք կհարձակվենք նրանց վրա մեր ողջ ուժով»։

Իրան

Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ դեռևս չգիտի, թե ինչ է գրված համաձայնագրում։ Նա նաև նշել է, որ իսրայելական զորքերը կմնան Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտում «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։

Հունիսի 19-ին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Իրանն ու ԱՄՆ-ն 60 օրվա ընթացքում բանակցություններ կվարեն վերջնական համաձայնագրի կնքման ուղղությամբ։

Իրան

Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից

Հայերեն فارسی Русский

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները և ուսումնասիրել ԱՄԷ-ի հետ ավիացիոն համաձայնագիրը