Հայաստանում անցկացվել են ճապոնական ավանդական երաժշտության միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում հունիսի 13-15-ն անցկացվել է ճապոնական ավանդական երաժշտության միջոցառումների շարք՝ տեղացի հանդիսատեսին ներկայացնելու ճապոնական երաժշտական մշակույթը և խթանելու Ճապոնիայի ու Հայաստանի միջև մշակութային փոխանակումը։

Հունիսի 13-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել ճապոնական ավանդական երաժշտության համերգ։ Ծրագրում հանդես են եկել ճապոնացի երաժիշտներ, այդ թվում՝ պարոն Ջումպեյ Օցուկան՝ շո գործիքով, որը համարվում է Ճապոնիայի հնագույն ավանդական երաժշտական գործիքներից մեկը, պարոն Կոկի Նակամուրան՝ ցուգարու շամիսենով, ինչպես նաև պարուհի տիկին Յոշիկա Սավաիրին՝ ճապոնական ավանդական պարով, և պարոն Տակահիրո Ակիբան՝ դաշնամուրով։

Համերգի կարևորագույն պահերից մեկը ճապոնացի և հայ երաժիշտների համատեղ ելույթն էր։ Հայկական մեղեդիները հնչեցին ճապոնական գործիքներով՝ հայկական ավանդական գործիքների՝ դուդուկի ու քանոնի ուղեկցությամբ՝ ներկայացնելով երկու երկրների երաժշտական ավանդույթները մեկ ընդհանուր ծրագրում։ Համատեղ ծրագրում ընդգրկված էին «Հոյ Նազան», «Նազանի և Բրոյի», «Ալագյազ և Խնկի ծառ» սիրված հայկական մեղեդիները, ինչպես նաև «Արքայադուստր Մոնոնոկե» անիմեից հայտնի սաունդթրեքը։

Համերգին ներկա էր շուրջ 450 հանդիսատես։

Հունիսի 14-ին Հիկարի կենտրոնում անցկացվեց ավելի փոքր համերգ, որը հնարավորություն ընձեռեց երեխաներին, երիտասարդներին և այլոց ծանոթանալ ճապոնական ավանդական երաժշտությանը։

Հունիսի 15-ին Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում կազմակերպվեց ճապոնական ավանդական երաժշտությանը նվիրված դասախոսություն-համերգ։ Ուսանողները ծանոթացան ճապոնական երաժշտական գործիքներին, դրանց պատմությանն ու առանձնահատկություններին, ինչպես նաև հնարավորություն ունեցան  ինքնուրույն նվագելու փորձեր կատարել։

Միջոցառումները հայ հանդիսատեսին ճապոնական ավանդական երաժշտությունը ճանաչելու հնարավորություն ընձեռեցին և նպաստեցին Ճապոնիայի ու Հայաստանի միջև մշակութային փոխանակմանն ու փոխըմբռնմանը։

 

Հայերեն English

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում