Հայաստան

ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր

Փարիզում ընթացող Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները ռազմարդյունաբերության, պաշտպանական նորարարությունների և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մխիթար Հայրապետյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մայիսի 5-ին Երևանում ստորագրված ռազմավարական փոխըմբռնման հուշագրի դրույթների կատարման ընթացքին, պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկա անելիքների շուրջ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում