Պաշտոնապես մեկնարկել է Մոլդովայի ԵՄ անդամակցության բանակցությունների առաջին փուլը․ Moldpres

3 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Լյուքսեմբուրգում՝ Մոլդովայի Հանրապետություն-Եվրոպական միություն միջկառավարական համաժողովի ժամանակ պաշտոնապես մեկնարկել է անդամակցության բանակցային գործընթացի առաջին՝ «Հիմնարար արժեքներ» փուլը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres-ը։

Կիպրոսի Եվրոպական հարցերով փոխնախարար Մարիլենա Ռաունան որոշումը որակել է որպես Մոլդովայի Հանրապետության եվրոպական ուղու կարևորագույն հանգրվան։

«Այսօր հատկապես կարևոր օր է Մոլդովայի Հանրապետության և, միևնույն ժամանակ, ամբողջ Եվրամիության համար։ «Հիմնարար արժեքներ» փուլի մեկնարկը նշանակալի հանգրվան է Մոլդովայի եվրոպական ուղու համար», - նշել է Մարիլենա Ռաունան։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր բարեփոխման և յուրաքանչյուր ձեռք բերված նպատակի հետևում կանգնած են Մոլդովայի Հանրապետության քաղաքացիների վճռականությունն ու աշխատանքը, և նրանք վերջին տարիներին ցուցաբերել են եվրոպական արժեքներին իրենց անկեղծ նվիրվածությունը։

ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն այս իրադարձությունը կարևոր է համարել Մոլդովայի Հանրապետության եվրոպական ուղու համար և ընդգծել, որ որոշումն արտացոլում է վերջին ամիսներին Քիշնևի իշխանությունների ձեռնարկած ջանքերը։

«Մեր ֆինանսական պարտավորությունն ու մտադրությունն է Մոլդովայի տնտեսությունում ներդնել ավելի քան մեկ միլիարդ եվրո: Սա եվրոպական ինտեգրացիան դարձնում է շոշափելի իրականություն բոլոր մոլդովացիների համար», - ասել է նա։

Մարթա Կոսը նաև կոչ է արել քաղաքական ուժերին և մոլդովական հասարակությանը համատեղ աջակցել բարեփոխումների օրակարգին։

Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն միջկառավարական համաժողովից հետո հայտարարել է, որ Մոլդովայի Հանրապետության՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների 1-ին փուլի մեկնարկի որոշումը պատմական պահ է և եվրոպական ինտեգրման գործընթացը քաղաքացիների համար դարձնում է կոնկրետ իրականություն։  

Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ Խորհրդի Կիպրոսի նախագահությանը և եվրոպական կառույցներին Մոլդովայի Հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով, որ քաղաքացիների սպասելիքները կապված են ոչ թե բանակցությունների տեխնիկական ընթացակարգերի, այլ երկրի եվրոպական ապագայի հետ։

«Մարդիկ հույս ունեն, որ իրենց ապագան Եվրոպայում է։ Ահա թե ինչու է այսօրվա որոշումն այդքան կարևոր մեզ համար», - ասել է Ալեքսանդրու Մունտեանուն։

Վարչապետը շեշտել է, որ բանակցությունների «Հիմնարար արժեքներ» փուլի մեկնարկը նշանավորում է անդամակցության գործընթացի իրական սկիզբը։

Հայերեն Русский

Սիրիահայ գործարարը Երևանի Մատենադարանին է ընծայաբերել 1491 թվականին գրչագրված Շարակնոց

ԵԱՏՄ-ն կուսումնասիրի Հորդանանի, ՀԱՀ-ի և Զիմբաբվեի հետ ազատ առևտրի համաձայնագրերը

Առողջապահության նախարարն անդրադարձել է Բյուրեղավանում և Ծավ բնակավայրում արձանագրված ջրի որակի խախտումներին

Կանադան ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու Բրյուսելի առաջարկը

Երևանում մեկնարկել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովը

Չինաստանից՝ Հայաստան. հեռավար վիրահատություն «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում

Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Մեցոլան խոսել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի՝ ԵՄ ասոցացված անդամներ դառնալու հնարավորության մասին

Նեպալում հեղեղումներից հետո անհետ կորածների թիվը գերազանցել է 6 հազարը