Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնությունը խաղաղության համաձայնագրի շուրջ
1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնագիրը խաղաղության շուրջ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետը նշել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Ողջունում ենք Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնությունը։ Մենք բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլոց միջնորդական ջանքերը»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև հույս է հայտնել, որ այս նշանակալի զարգացումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար։
Միացյալ Նահանգների և Իրանի միջև խաղաղության բանակցություններն ամփոփվել են հունիսի 14-ին, իսկ համաձայնագիրը կստորագրվի Շվեյցարիայում՝ հունիսի 19-ին։
Իրանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու մասին հունիսի 15-ին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։