ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. ԲՀԿ-ն 4 տոկոս չի հավաքել

4 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արդյունքները հրապարակեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ 

«Ռեֆորմիստների կուսակցություն» - 1425 ձայն, 0.0975 տոկոս  

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն» - 21 հազար 181 ձայն, 1.4497 տոկոս  

«Ուժեղ Հայաստան» դաշինք – 340 հազար 006 ձայն, 23.2710 տոկոս 

«Հայաստանի Շնորհապետական կուսակցություն» – 30 հազար 642 ձայն, 2.0972 տոկոս 

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն – 25 հազար 551 ձայն, 1.7488 տոկոս  

«Միասնության թևեր» կուսակցություն – 33 հազար 537 ձայն, 2.2954 տոկոս  

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 58 հազար 287 ձայն, 3.9893 տոկոս  

«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն – 5 հազար 481 ձայն, 0.3751 տոկոս  

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն» – 1986 ձայն, 0.1359 տոկոս  

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն – 3143 ձայն, 0.2151 տոկոս  

«Հանրապետություն» կուսակցություն – 15 հազար 808 ձայն, 1.0819 տոկոս  

«Քրիստոնեաժողովրդավարական կուսակցություն» – 2671 ձայն, 0.1825 տոկոս  

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – 5 հազար 269 ձայն, 0.3606 տոկոս  

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն – 25 հազար 758 ձայն, 1.7630 տոկոս  

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 726 հազար 819 ձայն, 49.7456 տոկոս  

«Հայաստան» դաշինք – 144 հազար 983 ձայն, 9.9231 տոկոս  

«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանության դաշինք» կուսակցություն – 6 հազար 754 ձայն, 0.4623 տոկոս  

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 7 հազար 439 ձայն, 0.5091 տոկոս։ 

Քվեարկությանը մասնակցել է 1 476 769 մարդ կամ ընտրողների 58.9%-ը։ 

Այս արդյունքներով խորհրդարան են անցնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը մեծամասնություն է ստանում և կկարողանա ձևավորել կառավարություն, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել երեք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Դրանցից երկուսում վերաքվեարկություն անցկացնելու դիմումներ էին ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը։ ԿԸՀ-ն այժմ քննում է այդ դիմումները։ Դիմումների քննարկմանը զուգահեռ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բողոքի ակցիա են անցկացնում ԿԸՀ շենքի մոտ։ 

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ծննդյան օրվա առթիվ

Խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփում է խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. ԲՀԿ-ն 4 տոկոս չի հավաքել

Հիքմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով

Արմեն Գրիգորյանն ու Հեքմեթ Հաջիևը Դիլիջանում քննարկել են խաղաղության օրակարգին առնչվող հարցեր

ԱԳ նախարարը աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

18 երկիր, 540-ից ավելի մարզիկ. Գյումրիում ընթանում է Կյոկուշին կարատեի Ասիայի առաջնությունը

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում