Հնդկաստանի ԶՈՒ տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 5 զինծառայող

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում ռազմաօդային ուժերի An-32 տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է  5 մարդ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ANI լրատվականը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը։

«Ռազմաօդային ուժերի 5 զինծառայող զոհվել է ինքնաթիռի վթարի հետևանքով», - հայտնում է աղբյուրը։

Նշվում է, որ օդաչուներից մեկը ողջ է մնացել և բժշկական օգնություն է ստանում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի Ասսամ նահանգի Ջորհաթ ավիաբազայում. ինքնաթիռը վթարի է ենթարկվել վայրէջք կատարելիս։

Նշվել էր, որ վթարից հետո դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են ընթանում։

Վթարի պատճառը պարզելու համար ստեղծվել է հետաքննական հանձնաժողով։

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ