Հանրապետության 5 խոշոր ջրամբարներում լցվածությունը կազմում է գրեթե 100 տոկոս

2 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարում, նախորդ տարվա համեմատ, հանրապետության 5 խոշոր ջրամբարները գրեթե 100 տոկոս լցվածություն ունեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։

«ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներին, անդրադառնալով հանրապետության ջրային պաշարների և ջրամբարների լցվածության ընթացիկ վիճակին, նախարարը մանրամասնել է, որ Ախուրյանի, Ազատի, Մարմարիկի և Ապարանի ջրամբարներում լցվածությունը հասնում է 100 տոկոսի, իսկ Արփի լճում՝ 91 տոկոսի։

«Հավելեմ նաև, որ նախորդ տարվա համեմատությամբ Սևանա լճում այս պահին ունենք բացասական 6 սանտիմետր տարբերություն, թեև լճի մակարդակը բավական արագ տեմպերով է աճել։ Վերջին 10 տարվա ընթացքում, 2017 թվականից ի վեր, Սևանա լճում նման արագ տեմպերով մակարդակի աճ չենք ունեցել։ Հետևաբար, ուսումնասիրելով այս տվյալները, կարող ենք պնդել, որ մինչև այս ամսվա վերջ Սևանա լճի մակարդակն արդեն կհասնի նախորդ տարվա ցուցանիշին»,-ասել է Համբարձումյանը։

Հայերեն Русский

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում