Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջեյսոն Միքսին, որպեսզի պաշտոնական բողոք հայտնի Օմանի ափերի մոտ առևտրային նավերի վրա հարձակումների կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է Հնդկաստանի կառավարության մի աղբյուր։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարություն կանչելու առիթ է դարձել հերթական հարձակումն անձնակազմի 20 հնդկաստանցի անդամով նավի վրա։ Ինչպես հիշեցրել է աղբյուրը, սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ամերիկացի դիվանագետը կանչվել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն այդ հարցի կապակցությամբ։

Վերջին մի քանի օրվա ընթացքում Հորմուզի նեղուցի շրջանում հարձակման է ենթարկվել երեք նավ Հնդկաստանի քաղաքացիներով։ Հունիսի 8-ին հանրապետության ափամերձ պահպանության ծառայությունը հայտնել է Օմանի ափերի մոտ հրթիռային հարձակման ենթարկված, Պալաուի դրոշի ներքո նավարկող լցանավի անձնակազմի 24 հնդկաստանցի անդամի փրկելու մասին։ Հունիսի 9-ին Settebello լցանավը, որը նույնպես նավարկում է Պալաուի դրոշի ներքո՝ 24 հնդկաստանցի նավաստիներով, Օմանի ծոցում հարձակման է ենթարկվել ԱՄՆ զինված ուժերի կողմից։ Անձնակազմի 21 անդամի հաջողվել է փրկել, 3-ը զոհվել են։

Հունիսի 11-ին հայտնի է դարձել Գվինեայի դրոշի ներքո նավարկող MT Jalveer առևտրային նավի վրա հարձակման մասին։ Նավի վրա հրդեհ է բռնկվել։ Անձնակազմի բոլոր 20 հնդկաստանցի անդամները փրկվել են։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել վերջ դնել Մերձավոր Արևելքում առևտրային նավերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներին, ինչպես նաև հնարավորինս արագ վերականգնել ազատ և անարգել նավարկությունը միջազգային ջրային ուղիներում:

Միացյալ Նահանգներ

Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ

Հայերեն Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը