Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն մաքսային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում շարունակաբար իրականացնում է լայնածավալ միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության օդային սահմանով կանխիկ դրամական միջոցների և ապրանքների ապօրինի տեղափոխման դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ։

«Օրերս «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի կորած և գտնված իրերի բաժնի աշխատակիցը փորձել է օդանավակայանի տարածքից, ծառայողական անցակետով դուրս բերել թղթե փաթեթ։ Հաշվի առնելով նշյալ աշխատակցի մոտ թղթե փաթեթի առկայության հանգամանքը՝ նույն ընկերության ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները պարզել են, որ այդ թղթե տոպրակում առկա են «iPhone» մակնշմամբ 30 բջջային հեռախոս, ինչպես նաև 14 միլիոն ռուսական ռուբլի կանխիկ դրամական միջոցներ, և վերջինիս չի թույլատրվել լքել օդանավակայանի տարածքն՝ այդ մասին աշխատանքային կարգով տեղեկացնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության պատասխանատուներին։

Պետական եկամուտների կոմիտեի Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության Ուղևորների մաքսային սպասարկման և հսկողության «Զվարթնոց և Էրեբունի» բաժնի մաքսային ծառայողներն իրականացված մաքսային հսկողության արդյուքնում կորած և գտնված իրերի բաժնի աշխատակցի փաթեթում հայտնաբերել են  «iPhone» մակնշմամբ  բջջային հեռախոսներ և միլիոնավոր կանխիկ դրամական միջոցներ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ «Մաքսային կարգավորման մասին»  օրենքի 307 և 313-րդ հոդվածի համապատասխան հատկանիշներով կազմվել են արձանագրություններ։ Դեպքին առնչվող նյութերը, ՊԵԿ մաքսային մարմնի կողմից, ուղարկվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն` օրենքով նախատեսված հետագա գործողություններն իրականացնելու նպատակով։ Այնուհետև, նշված կառույցի կողմից նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազությանը` քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն Русский

Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հունիսի 13-ի միջոցառումների անոնս

Մոլդովա-Բենիլյուքս ֆորումում ներկայացվել են մոլդովական ներդրումային հնարավորություններն ու տնտեսական բարեփոխումները․ Moldpres

Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուստարվա համար

Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար

Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրևներ կտեղան

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 12/06/26

Ասիական ինդեքսներ - 12/06/26

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է