Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը

2 րոպեի ընթերցում

Լիբանանի արտաքին գործերի նախարար Յուսեֆ Ռագգին Փարիզում հանդիպել է ֆրանսիացի գործընկերոջ՝ Ժան-Նոել Բարոյի հետ և քննարկել Լիբանանում Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև մարտական ​​գործողությունները դադարեցնելու վերաբերյալ հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Յուսեֆ Ռագգին նշել է X-ում գրառման մեջ։

«Ես հանդիպեցի Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ, որի հետ քննարկեցի Լիբանանում տիրող իրավիճակին, ինչպես նաև պետության առջև ծառացած մարտահրավերներին վերաբերող մի շարք զգայուն հարցեր», - նշված է գրառման մեջ։

Լիբանանի ԱԳ նախարարի խոսքով՝ Բարոն 2025 թ. ամռանից ի վեր քաղաքական իշխանությունների կողմից ընդունված որոշումներն ու դիրքորոշումները որակել է «քաջ» և վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունն ընթացող բանակցություններին, չնայած Փարիզը դրանց անմիջական կողմ չէ։

Ռագգին հույս է հայտնել, որ այս բանակցությունները կհանգեցնեն հրադադարի և իսրայելական ուժերի լիակատար դուրսբերման։

«Ես ընդգծեցի, որ Լիբանանը չի ընդունի իր անունից որևէ մեկի բանակցություններ վարելը, և որ զենք կրելու իրավունքը պետությանը վերապահելու որոշումը վերջնական և անդառնալի է», - նշել է նա։

Լիբանանի արտգործնախարարը նաև նշել է, որ ֆրանսիացի գործընկերոջ հետ համաձայնության են եկել Լիբանանի բանակին աջակցելու և նրա կարողություններն ամրապնդելու հարցում, քանի որ այն բանակցային սեղանի շուրջ Լիբանանի դիրքերը ամրապնդելու հիմնական հենասյունն է:

«Պարոն Բարոն նաև հայտարարել է Ֆրանսիայի պատրաստակամության մասին՝ կազմակերպելու միջազգային համաժողով՝ ի աջակցություն ռազմական ինստիտուտի», - նշել է նախարարը:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի