Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը հայտարարել է, որ վերջին օրերին Օմանի ափերի հնդկական նավերը հարձակման են ենթարկվել ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է ԱԳՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Երբ Պալաուի դրոշի ներքո նավարկող MT Settebello լցանավի վրա հարձակում տեղի ունեցավ, մենք խիստ բողոք հայտնեցինք ամերիկյան կողմին։ Մենք կանչել ենք ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին, տեղեկացրել նրան հարձակումների թվի աճի վերաբերյալ մեր խորը մտահոգության մասին և հայտնել մեր բողոքը։ Այս հարձակումները իրականացվել են տարածքում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից», - ասել է նա։

Ջայսվալը նշել է, որ այս միջադեպերում ներգրավված երեք նավերն էլ օտարերկրյա դրոշի տակ են նավարկում։ «Դրանք հնդկական սեփականություն չեն», - ընդգծել է նա։

Վերջին օրերին Հնդկաստանի քաղաքացիներով անձնակազմ ունեցող երեք նավեր ենթարկվել են հարձակումների Հորմուզի նեղուցի մոտակայքում։ Հունիսի 8-ին Հնդկաստանի ծովափնյա պահպանության ծառայությունը հայտնել է, որ փրկել է անձնակազմի 24 հնդիկ անդամների՝ Պալաուի դրոշի տակ գտնվող լցանավերից մեկից, որը հրթիռային հարվածի էր ենթարկվել Օմանի ափերի մոտ։

Հաջորդ օրը մեկ այլ՝ Settebello անունով նավը, որը ևս նավարկում էր Պալաուի դրոշով և որի վրա կրկին եղել են 24 հնդիկ նավաստիներ, հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից Օմանի ծոցում։ Հարձակման հետևանքով 3 մարդ զոհվել էր։

Հունիսի 11-ին հաղորդվել է նաև MT Jalveer առևտրային նավի վրա հարձակման մասին, որը նավարկում էր Գվինեայի դրոշի ներքո։ Հարձակման հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։ Նավի անձնակազմի բոլոր 20 հնդիկ անդամները փրկվել են։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել դադարեցնել առևտրային նավերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները Մերձավոր Արևելքում և վերականգնել միջազգային ջրերում ազատ ու անխափան նավարկությունը։

Հայերեն Русский

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել