Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին

2 րոպեի ընթերցում

Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում կայացած գագաթնաժողովի ընթացքում, իսկ երկու երկրների հարաբերությունները մտել են նոր պատմական փուլ, ասվում է շնորհակալական հեռագրում, որը Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ուղարկել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ԿԺԴՀ կատարած պետական ​​այցից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

Չինաստանի ղեկավարն ընդգծել է, որ կայացած հանդիպումների ընթացքում երկու պետությունների ղեկավարները «կարծիքների հանգամանալից փոխանակում են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և հասել են մի շարք կարևոր համաձայնությունների»: Դա, նշել է Սի Ծինփինը, «չին-կորեական հարաբերություններին տվել է նոր բովանդակություն, որը համապատասխանում է ժամանակի ոգուն, ինչպես նաև ցույց է տվել երկու կողմերի հաստատակամ վճռականությունը՝ զարգացնելու իրենց ավանդական բարեկամությունը, համատեղ նպաստելու զարգացմանն ու բարգավաճմանը, պաշտպանելու խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»:

Սի Ծինփինն ընդգծել է, որ «բավարարված է այցի արդյունքներից», որի շնորհիվ «չին-կորեական հարաբերությունները մտել են նոր պատմական փուլ»:

Սի Ծինփինը Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության, ՉԺՀ ի կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իր և կնոջ անունից շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին, նրա կնոջը, ԿԺԴՀ ղեկավարությանը և ժողովրդին ջերմ ընդունելության համար։

Չինաստանի նախագահի պետական ​​այցը Փհենյան տեղի է ունեցել հունիսի 8-9։ Դա Սի Ծինփինի առաջին այցն էր ԿԺԴՀ 2019 թվականից ի վեր:

Հայերեն Русский

ԱԳՄԱ նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդդիմության հետ ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումներ անցկացնել բաց և փակ ձևաչափերով

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցեր

ԱԺ-ում առաջարկվում է ընտանեկան բռնության համար խստացնել պատիժները և վերացնել նախազգուշացումը

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Գյումրիում շարունակվում են փողոցների միջին նորոգման աշխատանքները

Իրանը չի փորձել վերանորոգել ԱՄՆ-ի հարվածների հետևանքով վնասված միջուկային օբյեկտները. Գրոսի

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը կավարտվի այն ժամանակ, երբ ինքը ցանկանա

Թրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ առաջիկա հնարավոր հանդիպման մասին

Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին բնության վերականգնման գործում. Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարի հարցազրույցը

Բոլսոնարուն Բրազիլի ընտրություններում պարտությունից հետո փախել է ԱՄՆ. ԶԼՄ-ներ