Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ
2 րոպեի ընթերցում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն 2026 թվականի փետրվարի 7-ից կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
Դրանցից 77-ը վերաբերել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին - 67%, 24-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը – 20,8%, 11-ը՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքին – 9,6%։
61 քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 242 անձի նկատմամբ: 100 մեղադրյալի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, այդ թվում՝ 52-ի նկատմամբ կալանքը – 21,3%, 48-ի նկատմամբ՝ տնային կալանքը – 19,7%։
120 մեղադրյալի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ.
20-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն – 8,2%, 100-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք - 41%:
19 անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 54 անձանց վերաբերյալ 14 քրեական գործ ավարտվել է մեղադրական եզրակացություն կազմելով:
«Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակելու է հետևողական պայքարը կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեմ և խստորեն վերահսկելու է հետընտրական գործընթացում հնարավոր իրավախախտումները։ Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել օրինականությունը, դրսևորել պատասխանատու վարքագիծ և զերծ մնալ ընտրական գործընթացի վրա ցանկացած ապօրինի ազդեցությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։