Վենսը Կոնգրեսում դժվարին ընտրություններ է կանխատեսում հանրապետականների համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կանխատեսում է, որ ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա ընտրությունները շատ բարդ են լինելու հանրապետականների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում:

«Միջանկյալ ընտրությունները միշտ շատ դժվարին են լինում իշխող կուսակցության համար։ Եթե նայենք պատմությանը, ապա նույնիսկ այն ժամանակ, երբ երկրում ամեն ինչ շատ լավ է ընթանում, միջանկյալ ընտրությունները բավականին վատ են անդրադառնում երկրի կամ իշխող կուսակցության վրա», - ասել է Վենսը։

2026 թ. միջանկյալ համընդհանուր ընտրություններն ավանդաբար կանցկացվեն նոյեմբերի առաջին երեքշաբթի օրը՝ ամսի 3-ին։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ հանրապետականները, հնարավոր է, կորցնեն Ներկայացուցիչների պալատի նկատմամբ վերահսկողությունը՝ հօգուտ դեմոկրատների։ Փորձագետները Կոնգրեսի մեծամասնության հնարավոր կորուստը կապում են վարչակազմի վարկանիշի անկման հետ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆոնին, ինչպես նաև գների աճի հետ։

Վերջին հարցումը, որը New York Times թերթի կողմից անցկացվել է Siena College հետազոտական ​​ինստիտուտի հետ համատեղ, ցույց է տվել, որ ԱՄՆ քաղաքացիների 43%-ը դժգոհ է երկրի երկու քաղաքական կուսակցություններից։ Բացի այդ, դժգոհ ամերիկացի ընտրողների 80%-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի տնտեսական ու քաղաքական համակարգը լուրջ փոփոխությունների կամ «լիակատար լիկվիդացման» կարիք ունի։ Հարցվածների ավելի քան 70%-ը երկրի տնտեսական համակարգը համարել է անարդար։

Հայերեն Русский

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել