Ինչու են որոշ զինվորականներ քվեարկել քվեարկության ավարտից հետո. պարզաբանում է ԿԸՀ նախագահը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրություններում 20։00-ից հետո զինծառայողների քվեարկության մասին հրապարակումներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովակիմյանը թեմային անդրադարձել է հրավիրված ճեպազրույցի ընթացքում։

Անդրադառնալով համացանցում տարածվող տեղեկություններին առ այն, թե իբրև ընտրությունների ավարտից՝ ժամը 20։00-ից հետո զինվորականներ են բերվել ընտրատեղամասեր՝ ընտրելու նպատակով, Հովակիմյանն ասել է, որ դա պայմանավորված է եղել ընտրատեղամասերում աշխատանքի դանդաղ կազմակերպման հետ։

«Երեկոյան 20։00-ից շուտ զինվորները եղել են ընտրատեղամասի դռան դիմաց՝ սպասելով իրենց հերթին, և այստեղ առաջացել է խնդիր՝ կամ փակել ընտրատեղամասի դուռը զինվորականների համար և չթողնել, որպեսզի նրանք կարողանան իրացնել իրենց ընտրելու իրավունքը, կամ նրանց ներս թողնել»,-նշել է Հովակիմյանը՝ շեշտելով, որ այդ զինվորականները վաղուց սպասելիս են եղել ընտրատեղամասերի դիմաց և չեն կարողացել պարզապես ներս մտնել՝ պայմանավորված ընտարտեղամասում առկա հերթերով։

Նա հավելել է, որ նման խնդիր եղել է ընդամենը 2 ընտրատեղամասում։ 

Անդրադառնալով Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում գրանցված ընդհանուր ընտրախախտումների վերաբերյալ հարցին՝ Հովակիմյանը նշել է, որ այդ հարցերով զբաղվելու համար ԿԸՀ-ն ունեցել է իրավիճակային կենտրոն, որտեղ բոլոր ահազանգերը, խախտումների վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումները հավաքագրվել են։

«Դրանց մի զգալի մասը, որոնք ընթացիկ օպերատիվություն են պահանջել, ընթացքում լուծվել են, իսկ այն երևույթները, որոնք իրավական գնահատական են պահանջում արդեն ամփոփման փուլում, անկասկած, այդ բոլորի պատասխանները տրվելու են»,-ընդգծել է Հովակիմյանը։  

Հայերեն

Ռուբիոն և Միլիբանդը քննարկել են, թե ինչպես կարող են Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները ապահովել իրենց անվտանգությունը

Իրանի պատվիրակությունը մոտ ապագայում չի պլանավորում այցելել Կատար կամ Պակիստան

Սանդուն կոչ է արել բնակչությանը խնայել ջուրն ու էլեկտրաէներգիան՝ շոգի պատճառով

Քաղաքապետարանը 11 վարչական արձանագրություն է կազմել առանց թույլտվության գործունեության դեպքերի առնչությամբ

Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ կեղծ էջերից և առցանց խարդախություններից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ–ի նոր իններորդ գումարման պատգամավորներին և նախագահությանը

Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները

Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը