Ախուրիկ-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնման մրցույթն արդեն հայտարարված է․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը շարունակում է աշխատանքները Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, իսկ Ախուրիկ-Գյումրի հատվածի վերականգնման ծրագրի համար արդեն հայտարարվել է մրցույթ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստերում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետը նշել է, որ երկաթուղային ենթակառուցվածքների զարգացումը շարունակում է մնալ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։

«Ուզում եմ ասել նաև, որ մենք Հայաստանում, ընդհանուր առմամբ, երկաթուղային ենթակառուցվածքներն ավելի լավ վիճակի բերելու ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ արդեն մեկնարկել են Ախուրիկ-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնման ծրագրի նախապատրաստական աշխատանքները։

«Այս պահին նաև հայտարարված է Ախուրիկ-Գյումրի հատվածի վերականգնման հետ կապված մրցույթը, որն իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով»,-նշել է նա։

Փաշինյանը հավելել է, որ երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու, և կառավարությունը նախատեսում է նոր ծրագրեր իրականացնել նաև միջազգային գործընկերների ներգրավմամբ։

«Մենք, իհարկե, հետագայում նույնպես երկաթուղու հետ կապված, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ, կիրականացնենք որոշակի ծրագրեր»,-ասել է վարչապետը։

Հայերեն English فارسی Türkçe

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ