Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
1 րոպեի ընթերցում
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժին՝ ՀՀ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վրաստանի վարչապետն այդ մասին գրառում է կատարել սոցցանցի X հարթակում։
«Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում իր կուսակցության հաջողության կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ամրապնդելու համար, ինչպես նաև մեր ազգերի բարգավաճման համար»,- գրել է Վրաստանի վարչապետը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ 110 ընտրատեղամասերի հաշվարկով ՔՊ-ն ստացել է ձայների 57.14 տոկոսը։