Ռուսաստանաբնակ ամուսիններին խոստացել են «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու դիմաց լուծել ՌԴ-ում դատապարտվող նրանց որդիներին ազատ արձակելու հարցը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի hակակոռուպցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համակիրներն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև այդ նպատակով ընտրողներ հավաքագրելու պայմանով՝ ռուսաստանաբնակ ամուսիններ հանդիսացող ՀՀ երկու քաղաքացիների խոստացել են՝ հունիսի 8-ին ընտրվելուց հետո լուծել թմրամիջոց պահելու համար Ռուսաստանի Դաշնությունում դատապարտվող վերջիններիս որդիներին ազատ արձակելու և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։
Մանրամասները՝ տեսանյութում