Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. փակվեցին տեղամասերը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ժամը 20։00-ից փակվել են երկրի ամբողջ տարածքում բացված բոլոր 2005 ընտրատեղամասերը, որոնցից 9-ը՝ քրեակատարողական հիմնարկներում: Մեկնարկել է ձայների հաշվարկը։

Ժամը 17։00-ի դրությամբ ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 224 957 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48,92 %-ը։ ԿԸՀ-ն երեք ժամը մեկ պարբերականությամբ տրամադրում է մասնակցության ցուցանիշները. տեղամասերի փակման պահի դրությամբ տվյալները կհրապարակվեն ժամը 21:00-ին:

Քվեարկության ընթացքում ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվել է 4000 տեխնիկական սարքավորում, 1758 տեղամասում տեղադրվել են համաժամանակյա հեռարձակումն ապահովող տեսախցիկներ (300 և ավելի ընտրող ունեցող տեղամասեր)։ 1996 տեղամասերից 612-ը հասանելի են եղել հենաշարժական խնդիր ունեցող ընտրողների համար։

Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել էին 71 տեղական զանգվածային լրատվության միջոցներ, շուրջ օտարերկրյա ԶԼՄ 180 ներկայացուցիչներ։

Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել էր 13 տեղական, 8 միջազգային դիտորդական առաքելություն։ Այցելուի կարգավիճակով ընտրությունները դիտարկել են ՀՀ-ում հավատարմագրված թվով 35 դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից անդամներ, ինչպես նաև 14  ընտրական մարմիններից ներկայացուցիչներ։

Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։

Հայերեն العربية English فارسی Français Русский Türkçe 中文

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս