Ծաղկաբուծական միջազգային ամենախոշոր շուկան բացում է իր դռները հայկական ծաղիկ արտադրողների համար

3 րոպեի ընթերցում

Ծաղկաբուծական միջազգային ամենախոշոր շուկան բացում է իր դռները հայկական ծաղիկ արտադրողների համար՝ այդպիսով կապելով հայկական ծաղիկ արտադրողներին Եվրոպայի և  Եվրոպայից դուրս գտնվող գնորդների հետ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը։

Նիդեռլանդների ԱԳ նախարարը գրել է, որ իր երկիրն աջակցում է Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսած աջակցության փաթեթին, որի մասին ավելի վաղ հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մենք ուսումնասիրել ենք, թե գործնականում ինչպես կարող ենք աջակցել տուժած ոլորտներին, ինչպիսին է հայկական ծաղիկների արտադրությունը։ Արդյունքում, Royal Flora Holland-ն (խմբ. Royal Flora Holland-ը միջազգային ամենամեծ ծաղկաբուծության շուկան է) այժմ բացում է իր շուկան հայկական ծաղիկ արտադրողների համար՝  նրանց կապելով Եվրոպայի և դրանից դուրս գտնվող գնորդների հետ»,- գրել է Նիդեռլանդների ԱԳ նախարարը:

Նա անդրադարձել է նաև Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններին՝ շեշտելով, որ Նիդեռլանդներն ընդգծում է ազատ և արդար ընտրությունների կարևորությունը՝ որպես կայուն, ժողովրդավարական ապագայի հիմք, ապագա, որը Հայաստանն ինքն է որոշում։ 

Հիշեցնենք, որ Ռուսաստանն արգելել է հայկական ծաղիկների ներմուծումը։  Բացի ծաղիկներից, Ռուսաստանը Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սահմանափակումներ էր կիրառել հայկական արտադրության այլ ապրանքների նկատմամբ ևս։ Մասնավորապես, արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրերի, ձկնամթերքի, ալկոհոլային որոշ խմիչնքների ներմուծումը, սահմանափակումներ են կիրառվել հայկական պտուղ-բանջարեղենի, մրգերի ներմուծման նկատմամբ։ Այդ համատեքստում Եվրամիությունը հայտարարել էր Հայաստանին աջակցության փաթեթի մասին, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ աջակցություն, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։ 

Հայերեն English Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն ոչ-ոքի խաղաց «Զիմբրու»-ի հետ

Ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Էրեբունիում ողբերգական ելքով կրակոցների միջադեպին մասնակցելու մեջ կասկածվող երկու հետախուզվողի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ