5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի hակակոռուպցիոն կոմիտեի և ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի տեղամասային հանձնաժողովի նախագահը, օգտվելով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ առաջադրելու՝ օրենքով նախատեսված հնարավորությունից, հանձնաժողովի անդամներ ընտրելիս նախապատվությունը տվել է այն անձանց, որոնք համաձայնել են հանձնաժողովում ընդգրկվելու և դրա դիմաց վարձատրություն ստանալու պայմանով ապահովել ինչպես իրենց, այնպես էլ իրենց կողմից ներգրավված կոնկրետ թվով անձանց քվեարկությունը՝ հանձնաժողովի անդամությունը և դրա դիմաց նախատեսված վարձատրությունը փաստացի օգտագործելով որպես քվեներ ձեռք բերելու միջոց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել է 5 անձ, կատարվել են խուզարկություններ։ 

Հայերեն English Русский

ԵՄ ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում բյուջեի շուրջ համաձայնության չեն հասել

Իրանը հերքել է առնչությունը Քուվեյթի վրա ԱԹՍ-ներով հարձակմանը՝ դա համարելով պատերազմ սկսելու համար մշակված սցենար

Իմ «Ֆեյսբուք»-ի էջը ենթարկվել էր անսպասելի հարձակման. Դենիս Ջորկաեֆի հայտարարությունը

«Արարատ-Արմենիա»-ն շարունակում է անհաջող ելույթները ԵԼ-ում. թիմն այս անգամ զիջեց «Զալցբուրգ»-ին

ՔՊ վարչության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության նախագծի արձագանքները և Երևանում խցանումների հարցի լուծման տարբերակները

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երրորդ պարտիան խաղաղ արդյունք ունեցավ

Սահմանային անցակետերի ենթակառուցվածքները արդիականացնելու համար ՎԶԵԲ-ը Հայաստանին 19.6 մլն եվրոյի վարկային միջոցներ կտրամադրի

ԱՄՆ-ում փոթորիկների պատճառով չեղարկվել է ավելի քան 360 չվերթ

Իրանը անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Քուվեյթին. Իտալիայի երկու քաղաքացի զոհվել է

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն