Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ վերջին ժամերին մի շարք լրատվամիջոցներ ստացել են իր անունից ուղարկված կեղծ էլեկտրոնային նամակներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է, որ որպես ուղարկող նշված nazeli.baghdasaryan@secretary-gov.com էլեկտրոնային հասցեն երբևէ չի պատկանել իրեն և չի օգտագործվել ո՛չ աշխատանքային, ո՛չ անձնական հաղորդակցության նպատակներով։

«Հետևաբար, նշված հասցեից տարածված ցանկացած հաղորդագրություն կամ նամակ կեղծ է և որևէ առնչություն չունի ո՛չ ինձ, ո՛չ էլ ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ։

Ընտրություններին մնացել են հաշվված օրեր, և ակնհայտ է, որ այս փուլում նմանատիպ ապատեղեկատվության, կեղծիքների և մանիպուլյատիվ գործողությունների պակաս չենք զգալու»,- գրել է նա։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ