Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում

3 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության մեկնարկից օրեր առաջ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում, որտեղ կայանալու է ֆուտբոլային առաջին հանդիպումը, ուսուցիչների և թոշակի անցած դատավորների զանգվածային բողոքի ակցիաները, ճանապարհների փակումներն ու վերջին պահին իրականացվող շինարարական աշխատանքները իսկական քաոս են առաջացրել միլիոնավոր բնակիչների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը։

Հունիսի 11-ին Մեխիկոյի «Աստեկա» մարզադաշտում կկայանա Աշխարհի առաջնության բացման հանդիպումը՝ Մեքսիկայի և Հարավային Աֆրիկայի հավաքականների միջև։

Ուսուցիչներն ու այլ խմբեր այս օրերին կազմակերպում են երթեր՝ փակելով քաղաքի գլխավոր պողոտաները։ Նշելով, որ իրենց բողոքի ակցիաները կապ չունեն մրցաշարի հետ՝ բողոքի մասնակիցները նախազգուշացրել են, որ դրանք կարող են ավելի սրվել, եթե նախագահ Կլաուդիա Շեյնբաումի կառավարությունը չբավարարի իրենց պահանջները։

CNTE-ն՝ ուսուցիչների ազգային արհմիության ընդդիմադիր թևը, սոցիալական ցանցերում տարածված հայտարարություններում սպառնացել է ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման օրը կազմակերպել զանգվածային ցույցեր։ Արհմիությունը պահանջում է, որ կառավարությունը կատարի նախընտրական խոստումը և չեղարկի 2007 թվականի օրենքը, որն արմատապես փոխել էր պետական հատվածի աշխատողների կենսաթոշակային և սոցիալական ապահովության համակարգը, ինչպես նաև բարձրացնի աշխատավարձերը։

Բողոքի ակցիաները հիմնականում կենտրոնացած են Ինսուրգենտես և Պասեո դե լա Ռեֆորմա պողոտաներում, որոնք մայրաքաղաքի ամենաբանուկ ճանապարհներից են։ Քաղաքի այլ հատվածներում ևս ուսուցիչները փակել են ճանապարհներ։ Հունիսի 2-ին ցուցարարները տապալել էին Մեխիկոյի Պասեո դե լա Ռեֆորմա պողոտայում տեղադրված ֆուտբոլիստների արձանները։

Պողոտայի երկայնքով մի շարք ձեռնարկատերեր մետաղական և փայտե արգելապատնեշներ են տեղադրել՝ իրենց գույքը պաշտպանելու համար։

Նախագահ Շեյնբաումն իր ամենօրյա մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չի տրվի սադրանքների և չի հրամայի ուժով ճնշել ցույցերը։

Մեխիկոյի կենտրոնում բողոքի ակցիաներ են իրականացնում նաև թոշակի անցած դատավորները՝ պահանջելով փոխհատուցումներ և կենսաթոշակներ 2024 թվականի լայնածավալ դատական բարեփոխումից հետո, որով վերակազմավորվել էր երկրի արդարադատության համակարգը։

Մեքսիկան կհյուրընկալի ֆուտբոլի Աշխարհի առաջնության 13 հանդիպում՝ հինգը մայրաքաղաքում, չորսական՝ Գվադալախարա և Մոնտերեյ քաղաքներում։

Հայերեն English Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից