Գեղարքունիք գյուղում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 9 ծրագիր

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գեղարքունիք գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն ու պետական ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 9 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 641 միլիոն 233 հազար 951 դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերից 8-ը սուբվենցիոն են՝ 191 միլիոն 233 հազար 951 դրամ ընդհանուր արժեքով, և մեկը՝ պետական՝ 450 միլիոն դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականներին Գեղարքունիք գյուղում կառուցվել է 8490 մետր խմելու ջրատար, 7749 մետր արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ, Գավառի պատմության ու բնության հուշարձանների գովազդային վահանակներ կրող ավտոսպասարկման կանգառ, 2152 մետր ջրահեռացման համակարգ, 3064 քմ ասֆալտապատ մայթեր, հիմնանորոգվել 2272 մետր ներհամայնքային ու մարզային նշանակության ճանապարհ, մշակույթի տան տարածքում հիմնվել մանկապարտեզ։

Պետական ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է Գավառ-Գեղարքունիք մարզային նշանակության ավտոճանապարհի Գեղարքունիքի հատվածը՝ 450 միլիոն դրամ արժեքով։ 

Հայերեն

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք