Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

3 րոպեի ընթերցում

Ամերիաբանկը AMX Awards ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է 4 մրցանակի` երեքը Հայաստանի ֆոնդային բորսայի և մեկը`Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից:

Մասնավորապես, Ամերիաբանկը լավագույնն է ճանաչվել հետևյալ անվանակարգերում`

  • Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում
  • Բորսայի լավագուն անդամ ենթակառուցվածքների հետ ինտեգրման ոլորտում
  • Լավագույն հաշվետու թողարկող՝ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում
  • Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր:

2025թ. Ամերիաբանկը դարձել է Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է ընձեռել MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգին։ Այս ինտեգրման շնորհիվ MyInvest-ի օգտատերերը հնարավորություն են ստացել բջջային հավելվածից Հայաստանի ֆոնդային բորսայի տարբեր առևտրային հարթակներում իրականացնել գործարքներ իրական ժամանակում, ինչի շնորհիվ Ամերիաբանկի հաճախորդների կատարած գործարքների քանակը 2026թ. 1-ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 150%-ով, իսկ բորսայի ամենաակտիվ հարթակներից մեկում` կորպորատիվ պարտատոմսերի հարթակում, Ամերիաբանկի հաճախորդների կատարած գործարքների մասնաբաժինը հասել է շուրջ 80%-ի:

2025 թ. Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է 63.5 մլրդ դրամ, իսկ Բանկի կողմից տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը` 98 մլրդ դրամ: Հատկանշական է, որ Ամերիաբանկը հաշվետու ժամանակահատվածում պարտքային կապիտալի շուկայում իրականացրել է 18 նախագիծ, այդ թվում` կապիտալի շուկա առաջին անգամ մուտք գործող 3 ընկերության պարտատոմսերի տեղաբաշխում: 2025թ. Ամերիաբանկը նաև իրականացրել է ընդհանուր 11 թողարկողի 34 սերիայի արժեթղթերի շուկայի ստեղծում:

2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Ամերիաբանկի կողմից թողարկված և շրջանառվող պարտատոմսերի ընդհանուր ծավալը Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերի մեջ կազմել է շուրջ 28%:

AMX-ի ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան մրցանակներ են շնորհում կապիտալի շուկայի ակտիվ մասնակիցներին՝ արժևորելով նրանց նշանակալի ներդրումն ու ձեռքբերումները: Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվել է Հայաստանի ֆոնդային բորսայի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում