Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ վերանորոգվում է Վահան գյուղի միջնակարգ դպրոցը

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ վերանորոգվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղի միջնակարգ դպրոցը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Վահանի միջնակարգ դպրոցի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 320 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսված է դպրոցի շենքի տանիքի, հատակի, աստիճանների, մարզադահլիճի և նիստերի դահլիճի վերանորոգում՝ ջեռուցման համակարգի անցկացմամբ, նոր պատուհանների և դռների տեղադրում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, դպրոցի բակային տարածքի ասֆալտապատում, նոր ֆուտբոլի դաշտի կառուցում ու ցանկապատում, սանհանգույցների, էներգամատակարարման համակարգի նորացում, այլ աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։

«Մեր դպրոցի շենքը մասնակիորեն նորոգվել է 2005-2006 թվականներին, սակայն արմատական լուծում չի տրվել վերանորոգման հետ կապված շատ խնդիրների։ Այս ծրագրով մեր դպրոցը վերջապես կունենա արդի չափորոշիչներին համապատասխանող բոլոր պայմանները, հիմնովին կփոխվի կրթական միջավայրը, կավելանա ուսման հանդեպ ձգտումը, սահմանամերձ մեր գյուղում մարդիկ ավելի հույսով ու ավելի ամուր կկապվեն իրենց հարազատ բնօրրանին»,-նշեց Վահանի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիաննա Մարտիրոսյանը։

2025-2026 ուստարում Վահանի միջնակարգ դպրոց է հաճախել 115 աշակերտ։

Հայերեն

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ