Միացյալ Նահանգներ

Ամերիկացի Բարաք Օբամա Շոուն հավակնում է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնին

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի Բարաք Օբամա Շոուն հավակնում է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնին

Բարաք Օբամա Շոու անունով ամերիկացին մասնակցում է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնի համար նախնական ընտրություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել նրա նախընտրական արշավի պաշտոնական կայքում։

Սկզբում տղամարդու անունը Սեսիլ Շոու էր, բայց նա ավելի քան 10 տարի առաջ իր անունը փոխել է Բարաք Օբամա Շոու, որովհետև հիացել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայով։

«Բարաք Օբաման աշխարհին բերել է հույս, ինչպիսին ես երբեք չեմ տեսել ու զգացել նախկինում, և դա դարձավ այն կատալիզատորը, որն ինձ դրդեց պաշտոնապես փոխել անունս», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նախընտրական արշավի կայքում զետեղված հաղորդագրության համաձայն՝ թեկնածուն իր խնդիրը տեսնում է Կալիֆոռնիայի համախմբման մեջ։

Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնի համար նախնական ընտրությունները տեղի կունենան հունիսի 2-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում