Լիբանանը Հայաստանին է հանձնել բնակարանից խոշոր չափերով կողոպուտ կատարած անձին
1 րոպեի ընթերցում

Լիբանանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Գ.Ռ.-ին, որը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ բնակարան ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով կողոպուտ կատարելու մեջ, հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կառույցի հանձնարարությամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Գ.Ռ.-ի տեղափոխումը Երևան:
Կարդացեք հոդվածը` Русский