Ցանկապատվում է Սևան համայնքի Նորաշեն բնակավայրի խաղահրապարակը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Նորաշեն բնակավայրի խաղահրապարակի ցանկապատման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի բյուջեից ցանկապատման աշխատանքների իրականացման համար տրամադրվել է 4 միլիոն 800 հազար դրամ:

Ցանկապատի ընդհանուր երկարությունը 90 գծամետր է, տեղադրվելու է նաև մետաղական դարպաս:

«Ձեռնարկը սպասված էր և Նորաշեն բնակավայրի այս տարվա առաջնահերթություն ներկայացնող ծրագրերի ցանկում էր: Ցանկապատումը հնարավորություն կտա խաղահրապարակը դարձնել անվտանգ՝ ստեղծելով ամբողջական միջավայր: Տեղեկացնենք, որ համայնքի և ՅՈՒՆՍԻԵՖ-ի արդյունավետ համագործակցության շնորհիվ Նորաշեն բնակավայրում գործում է նախադպրոցական այլընտրանքային ծառայություն, որը բնակավայրի նախադպրոցական տարիքի երեխաների համար ստեղծել է բարենպաստ միջավայր`տարիքին համապատասխան կրթություն և դաստիարակություն ստանալու համար:

Նորաշենցի փոքրիկների առօրյան առավել հագեցած դարձնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, տարածքում դեռևս տարիներ առաջ տեղադրել էր բակային խաղամիջոցներ, որի շնորհիվ ոչ միայն նախակրթարանի, այլ նաև բնակավայրի երեխաների ազատ ժամանցն ու առողջ ապրելակերպին միտված միջոցառումները դարձել են առավել հետաքրքիր և հագեցած:

Ցանկապատի կառուցումն էլ կատարված աշխատանքների օրգանական շարունակությունն է, որին հանձնառու էր դարձել Սևանի համայնքապետարանը, և որը դառնում է համայնքապահպան կոնկրետ ծրագիր»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

Հայերեն

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք