Տնտեսություն

Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնամթերքի ներմուծումը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնամթերքի ներմուծումը

Ձկնաբուծությամբ զբաղվող հայկական ընկերությունների մեծ մասին արգելվել է ձկնամթերք արտահանել Ռուսաստան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է «Ռոսպոտրեբնադզոր»-ի տարածած հայտարարության մեջ։

««Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցները 2026 թվականի մայիսի 21-27-ը ստուգել են ձկների վերամշակման ձեռնարկությունները Հայաստանում, ինչպես նաև այցելել են իշխան ձկան բուծման և պահման ֆերմաներ։ Ձեռնարկությունների 50% հրաժարվել է ստուգումներից»,-ասված է հայտարարության մեջ։  

Տարածված հայտարարության համաձայն՝ ստուգման արդյունքների հիման վրա` 2026 թվականի հունիսի 2-ից հայկական կողմը մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը պետք է կասեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի ռուսաստանյան ստացողների հասցեին անասնաբուժական հավաստագրումը բոլոր ընկերություններում։ Բացառություն են կազմում հայկական երկու  ընկերություններ, որոնք անցել են ստուգումը։

«Ռուսաստան թույլատրվելու է ներմուծել միայն երկու ընկերությունների  ձկնամթերքը, որոնք անցել են ստուգումը»,-հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ը՝ հավելելով, որ այդ ընկերությունների ձկնամթերքն էլ ենթակա է  անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիթորինգի։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն արգելել է նաև Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև ծաղիկների ու ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը։ Բացի այդ, սահմանափակվել է Հայաստանից լոլիկի, վարունգի, պղպեղի, ելակի ներմուծումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում