«Ազատություն» համալիրում կներդրվեն Mitsubishi Electric-ի համակարգերը

5 րոպեի ընթերցում

«Ազատություն» պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրում կներդրվեն ճապոնական առաջատար Mitsubishi Electric-ի ինժեներական համակարգերը․ համագործակցության հուշագիր է ստորագրվել «Կոնսէլ» ընկերության հետ

«Ազատություն» պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրը շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցությունները՝ Երևանում բարձրակարգ բնակելի միջավայր ձևավորելու իր ռազմավարության շրջանակում։

Մայիսի 27-ին «Ազատություն» համալիրը և Mitsubishi Electric-ի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Կոնսէլ» ընկերությունը համագործակցության հուշագիր կնքեցին։

Ճապոնական Mitsubishi Electric-ը կլիմայական համակարգերի ոլորտի համաշխարհային առաջատարներից է, որը հայտնի է որպես ինժեներական բարձր ստանդարտների և նորարարության խորհրդանիշ։ Այս ապրանքանիշի լուծումները կիրառվում են աշխարհի բազմաթիվ երկրների պրեմիում բնակելի և այլ նշանակության համալիրներում, որտեղ առաջնային են ոչ միայն հարմարավետությունը, այլև կայունությունն ու երկարաժամկետ արդյունավետությունը։

Հենց այս սկզբունքներով առաջնորդվելով էլ «Ազատություն» համալիրը ինժեներական համակարգերի ընտրության հարցում նախապատվությունը տվել է Mitsubishi Electric ապրանքանիշին։ Հայաստանում ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Կոնսէլ» ընկերությունը ոլորտի փորձառուներից է, որը շուրջ 25 տարի իրականացնում է առաջատար ինժեներական լուծումների նախագծում, մատակարարում և ներդրում՝ ապահովելով դրանց հուսալի, արդյունավետ և միջազգային չափանիշներին համապատասխան շահագործումը։

Համագործակցությունն ազդարարող հուշագիրը ստորագրեցին «Ազատություն» համալիրի հիմնադիր-տնօրեն Դավիթ Աթանեսյանը և «Կոնսէլ» ընկերության հիմնադիր-տնօրեն Արման Փափազյանը։

«Ազատություն» համալիրը ստեղծելիս հստակ նպատակ ենք ունեցել՝ Հայաստանում ձևավորել որակի, ճարտարապետության և ժամանակակից քաղաքային միջավայրի նոր նշաձող։ Մեզ համար ի սկզբանե կարևոր էր, որ սա լինի ոչ թե պարզապես հերթական կառուցապատում, այլ նախագիծ, որն իր որակով և փիլիսոփայությամբ առանձնանալու է Հայաստանում իրականացվող մյուս նախագծերից։ Հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր գործընկերոջ ընտրությանը մոտեցել ենք մեծ պատասխանատվությամբ։ Ուրախ ենք, որ այսօր մեր գործընկերների շարքին պաշտոնապես միանում են Mitsubishi Electric-ը և Հայաստանում նրա պաշտոնական ներկայացուցիչ «Կոնսէլ» ընկերությունը»,-նշել է Դավիթ Աթանեսյանը։

Արման Փափազյանի խոսքով՝ այս համագործակցությամբ «Ազատություն» համալիրը և «Կոնսէլ»-ը ևս մեկ անգամ վերահաստատում են իրենց մոտեցումը՝ միավորել միջազգային փորձը, ժամանակակից ճարտարապետությունն ու առաջատար տեխնոլոգիաները մեկ ամբողջական միջավայրում։

«Ուրախ ենք և հպարտ, որ մասնակցում ենք այս կարևոր նախագծի իրականացմանը։ «Ազատություն» համալիրում Mitsubishi Electric-ի ընտրությունը լիովին համապատասխանում է նախագծի ընդհանուր կոնցեպտին՝ ստեղծել ժամանակակից, խելացի և երկարաժամկետ արժեք ձևավորող միջավայր։ Իսկ «Կոնսէլ»-ի բազմամյա փորձն ու ինժեներական ներուժը հնարավորություն են տալիս այդ տեխնոլոգիական լուծումները ներդնել բարձր ճշգրտությամբ, համակարգային մոտեցմամբ և միջազգային ինժեներական չափանիշներին համապատասխան»,- իր ելույթում նշել է Արման Փափազյանը։

Միջոցառումը համախմբել էր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, գործընկերների, ներդրողների և ոլորտի առաջատար մասնագետների՝ նշանավորելու համագործակցություն, որը նպատակ ունի նոր նշաձող սահմանել Հայաստանի պրեմիում դասի բնակարանաշինության և ինժեներական լուծումների ոլորտում։

Երեկոյի ընթացքում հյուրերին ներկայացվեց «Ազատություն» պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրը՝ իր բնակելի, առևտրային և ժամանցային հատվածներով, ժամանակակից ճարտարապետական լուծումներով և բարձրակարգ ենթակառուցվածքներով։ Նախագիծը կառուցվում է Երևանի կարևորագույն քաղաքային առանցքներից մեկում՝ Ազատության պողոտայում, որտեղից սկսվում և շարունակվում է քաղաքը։

Միջոցառումն ուղեկցվեց Midnight Avenue Jazz Band-ի կենդանի կատարումներով և հատուկ երեկոյի համար ստեղծված հեղինակային կոկտեյլի հյուրասիրությամբ՝ ստեղծելով ջերմ և յուրահատուկ մթնոլորտ հյուրերի համար։

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում