Աշխարհ

Կոլումբիայի նախագահը հրաժարվել է ճանաչել ընտրությունների նախնական արդյունքները

1 րոպեի ընթերցում

Կոլումբիայի նախագահը հրաժարվել է ճանաչել ընտրությունների նախնական արդյունքները

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ չի ճանաչում պետության ղեկավարի ընտրություններում ձայների նախնական հաշվարկի արդյունքները և կսպասի ընտրական հանձնաժողովների կողմից արձանագրությունների մշակման ավարտին։

Պետրոյի խոսքով՝ ձայների նախնական հաշվարկը չի կարելի համարել իրավաբանորեն պարտավորեցնող։ «Ուստի օրենքին համապատասխան պարտադիր իրավաբանական ուժ ունեցող արդյունքները, որոնք ես՝ որպես նախագահ, կընդունեմ և կճանաչեմ, այն արդյունքներն են, որոնք կհայտարարեն դատավորների կողմից գլխավորած հաշվիչ հանձնաժողովները», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է նա X-ում։

Մայիսի 31-ին Կոլումբիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ։ Քվեների նախնական հաշվարկի տվյալների  համաձայն՝ որոնք իր կայքում հրապարակել է Քաղաքացիական կացության ակտերի ազգային ռեգիստրը, առաջատարներն են ծայրահեղ աջ քաղաքական գործիչ և գործարար Աբելարդո դե լա Էսպրիելյան (ձայների 43,74%) և կառավարող ձախակողմյան «Պատմական պայմանագիր» կուսակցության թեկնածու Իվան Սեպեդան (40,90%): Այդ արդյունքներին համապատասխան  նրանք դուրս են գալիս երկրորդ փուլ, որը տեղի կունենա հունիսի 21-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում