«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մտել է գործնական իրագործման փուլ․ ՔՊ-ի քարոզարշավը՝ Նորք-Մարաշ վարչական շրջանում

4 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները՝ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանկաներում մայիսի 31-ին եղել են Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում։

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իր ելույթում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արդեն մտել  է գործնական իրագործման փուլ։

«Դուք տեղյակ եք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը կարճ այցով եկավ Հայաստան և Հայաստանի արտգործնախարարի հետ ստորագրեց ԹՐԻՓՓ նախագծի իրագործման վերաբերյալ համաձայնագիրը։ Եվ այդ այցը, որը ի սկզբանե պլանավորված չէր և դրա բնույթը, որ այդ թուղթը  նախաստորագրելու համար ընդամենը մեկ ժամով Միացյալ Նահանգների պետքարտուղարը եկավ, պետք է ընդգծի տեղի ունեցածի կարևորությունը»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ այդ իրադարձությունը շատ կարևոր էր նաև ներքաղաքական իմաստով։

«5 տարի շարունակ մեզ մեղադրում էին, որ մենք ինչ-որ մեկին միջանցք ենք խոստացել, միջանցք ենք տալու կամ տալիս ինչ-որ մեկին։ Ստորագրված փաստաթուղթը, ի վերջո, այդ երբևէ գոյություն չունեցած թեման դուրս բերեց օրակարգից։ 2020 թվականի նոյեմբերի 8-ից հետո այդ թեման անընդհատ շրջանառվում է, և ես 2020 թվականի նոյեմբերին եմ անդրադարձել այդ թեմային՝ ասելով, որ այդպիսի բան պարզապես չի կարող լինել։ Եվ ահա Միացյալ Նահանգների հետ նախաստորագրված համաձայնագրի նախագծում ոչ միայն ընդգծվում է, որ ԹՐԻՓՓ նախագիծը իրագործվում է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում, այլև լրացուցիչ պարբերություն է ավելացել, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է լիարժեք ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը ԹՐԻՓՓ նախագծի իրագործման բոլոր գոտիների վրա»,- հայտարարել է Փաշինյանը։

Նա հավելել  է, որ ԹՐԻՓՓ նախագծով Հայաստանի միջազգային դերակատարումն ավելի է բարձրանալու՝ հիշեցնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումն այն մասին, որ ԱՄՆ-ն ԹՐԻՓՓ-ը դիտարկում է որպես Արևելքից Արևմուտք էներգակիրների տարանցման կարևոր երթուղի։

«Նոր որակի պետությունն ընդգծվում է նաև սրանով․ նոր որակի պետություն՝  նոր որակի միջազգային հարաբերություններով»,- ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ 2026 թվականին Հայաստան են այցելել ԱՄՆ փոխնախագահը, ԱՄՆ պետքարտուղարը, եվրոպական երկրների տասնյակ առաջնորդներ, ինչն էլ նոր որակի միջազգային հարաբերությունների մասին է վկայում։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։    

Հայերեն Русский Türkçe

Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին