Գլխավոր դատախազը մասնակցել է «Առաջնորդության դպրոց»-ի ավարտական միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 29-ին, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանի հրավերով, մասնակցել է Դպրոցի 2025-2026 ուսումնական տարվա ավարտական միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, Դպրոցի դասախոսներն ու ուսանողները:

Աննա Վարդապետյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ «Առաջնորդության դպրոց»-ը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և անդրադարձել այն հարցին՝ ո՞վ է առաջնորդը, ի՞նչ որակներով է օժտված նա:

Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է ժամանակակից աշխարհում արժեքների խեղաթյուրման ու նենգափոխման խնդրին: «Որքան էլ այսօրվա աշխարհում արժեքները նենգափոխվեն, կան արժեքներ, որոնք երբեք չեն «հնանալու». դրանք են՝ բարեվարքությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը և այլոց համեստաբար ծառայելու ունակությունը: Խոսքը ծառայամտության մասին չէ: Խոսքը գիտելիքը հանրային բարիքի վերածելու կարողության մասին է: Առաջնորդներն այլոցից տարբերվում են նրանով, որ այս մարդիկ թեև «ընկնում» են, սխալվում են, բայց նրանք միշտ բարձրանում են ու որ ամենակարևորն է, ամեն անգամ վեր են կենում՝ առանց իրենց արժեքները գետնին թողնելու»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը և հավելել, որ քաղաքակիրթ մարդու կյանքը չափվում է այն գաղափարախոսության հարատևությամբ, որին անձը «զոհաբերում» է իր կյանքը: Աննա Վարդապետյանն այս ճանապարհին կարևոր է համարել չհիասթափվելն ու չընկրկելը: 

Գլխավոր դատախազը կրկին շնորհավորել է շրջանավարտներին և բարի երթ մաղթել բարդ և պատասխանատու ճանապարհին:

 

Հայերեն

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան