Եվրոպա

Բուլղարիան վիզայի խնդրի պատճառով թույլ չի տա ԱՄՆ օդանավերին մնալ երկրի տարածքում

2 րոպեի ընթերցում

Բուլղարիան վիզայի խնդրի պատճառով թույլ չի տա ԱՄՆ օդանավերին մնալ երկրի տարածքում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Բուլղարիան ամերիկյան ռազմական օդանավերին թույլ կտա մնալ իր տարածքում միայն մինչև հունիսի վերջ։ Նման հայտարարություն է արել երկրի նախագահ Ռումեն Ռադևը՝ հայտարարելով, որ մինչև հիմա ամերիկյան կողմը դրական պատասխան չի տվել Բուլղարիայի քաղաքացիների համար ԱՄՆ վիզան չեղարկելու իրենց դիմումին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է բուլղարական ազգային BTA գործակալությունը։

«Կառավարության նախորդ նիստում ես հայտարարեցի, որ ԱՄՆ նախագահի հետ իմ զրույցի ժամանակ խնդրել եմ չեղարկել վիզայի պահանջը Բուլղարիայի քաղաքացիների համար։ Ես դեռևս դրական պատասխան չեմ ստացել, և լիովին հասկանում եմ կարգավորող ընթացակարգերի բարդությունը և ժամանակային սահմանափակումները, բայց մենք նույնպես ունենք մեր սեփական առաջնահերթություններն ու ընթացակարգերը և չենք կարող դրական արձագանքել Սոֆիայի օդանավակայանում ինքնաթիռների և տանկերի՝ ավելի երկար մնալու խնդրանքին»,- հայտարարել է Ռադևը։

Բուլղարիան ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ էր տեղակայում մայրաքաղաք Սոֆիայում՝ համաձայն համաձայնագրի, որի ժամկետն ավարտվում է մայիսի վերջին։

Ռադևը հայտարարել է, որ կառավարությունը մայիսի 29-ի նիստում որոշում կկայացնի ԱՄՆ ինքնաթիռների մնալը մինչև հունիսի վերջ երկարաձգելու մասին, որպեսզի ԱՄՆ-ն ժամանակ ունենա կազմակերպվելու և տեղակայման այլ վայր գտնելու համար։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում