Գեղարքունիքում հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մարզային փուլի հաղթողները

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում անցկացվել է  «ՀՀ վարչապետի գավաթ-2026» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, այն անցկացվել է Շողակաթ համայնքից մինչև Ծովագյուղ երկաթուղային կայարան՝ 30 կմ երթուղով։Երկու տարիքային խմբերում մասնակցել է  78 մարզիկ։ Առաջին տարիքային խմբում հանդես եկող թիմերի կազմում ընդգրկվել են նույն դպրոցի 7-9-րդ դասարաններում սովորող 1 տղա և 1 աղջիկ, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 10-12-րդ դասարաններում սովորող 2 տղա 2 աղջիկ։

1-ին տարիքային խմբում 1-ին տեղը գրավել է Սևանի Մ․Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմը։ 2-րդ տեղը զբաղեցրել է Գետիկի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝  Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմը։

2-րդ տարիքային խմբում 1-ին տեղը զբաղեցրել է  Լճաշենի Ա․Տեր -Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։  2-րդ տեղը զբաղեցրել է  Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը,  3-րդ տեղը՝ Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմը։

Մարզային փուլում բոլոր հաղթող հավաքական թիմերը պարգևատրվել են հավաստագրերով և գավաթներով։

2 տարիքային խմբերում 1-ին տեղ գրաված Սևանի Մ․Մաշտոցի անվան Հ․1 հիմնական դպրոցի և Լճաշենի Ա․Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի հավաքական թիմերը կմասնակցեն «ՀՀ վարչապետի գավաթ-2026» խճուղային հեծանվավազքի հանրապետական փուլին։

Հայերեն

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք