ԿԸՀ-ն սահմանել է քվեաթերթիկների նմուշները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 28-ի արտահերթ նիստում սահմանել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների մասնակից 18 կուսակցությունների և դաշինքների քվեաթերթիկների նմուշները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

Կուսակցությունների/դաշինքների լիազոր ներկայացուցիչներն, ըստ ցանկության,  ստորագրել են նմուշների վրա։

Մայիսի 30-ից սկսվելու է քվեաթերթիկների տպագրությունը, տպագրությանը հետևել ցանկացող քաղաքական ուժերի, ԶԼՄ-ների, դիտորդների ներկայացուցիչները պետք է նախապես դիմեն ԿԸՀ։

Հանձնաժողովը սահմանել է նաև ԱԺ հերթական ընտրություններին քրեակատարողական հիմնարկներում քվեարկության սկիզբը։

Երևան-Կենտրոն ՔԿՀ (9/61 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 17։00: Նուբարաշեն ՔԿՀ (10/56 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 11։00: Վարդաշեն ՔԿՀ (10/57 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 14։00: Արմավիր ՔԿՀ (14/65 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 11։00: Վանաձոր ՔԿՀ (23/64 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 14։00: Սևան ՔԿՀ (26/41 տեղամաս), քվեարկության սկիզբ՝ 11։00: Աբովյան ՔԿՀ  (29/51 տեղամաս), քվեարկության սկիզբ՝ 15։00: Արթիկ ՔԿՀ (33/55 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 12։00: Գորիս ՔԿՀ (34/75 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 15։00:

Վերոնշյալ բոլոր ՔԿՀ-ներում ձևավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներ, քվեարկությունն ավարտվելու է 20։00-ին։ Ընտրական իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք։

Հայերեն Español

ՀՀ ԱԽ քարտուղարը ու Լիտվայի նախագահի խորհրդականը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա

Եվրահանձնաժողովն առաջարկել է արգելել Ուկրաինայի դեմ պատերազմած ռուսաստանցիների մուտքը ԵՄ

ՊՆ-ն առաջարկում է հստակեցնել աղետների հետևանքների վերացմանը բանակի ներգրավման կարգը

Ադրբեջանն ու Ուզբեկստանն անցկացնում են համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ

Երևանում քննարկվել են Հայաստան–Թուրքիա փորձնական տրանսպորտային երթուղիների գործարկման հնարավորությունները

Հետ են կանչվել Հայաստանի վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում առաքելության ղեկավարը

Marvel-ը հրապարակել է «Վրիժառուներ․ Դատաստանի օր» ֆիլմի եզրափակիչ թրեյլերը

Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին

Ջենսեն Հուանգը վերականգնվել է NVIDIA-ի գլխավոր տնօրենի պաշտոնում