Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիան գործարկել է ամենամյա ուխտագնացության ժամանակ ԱԹՍ-ներով բժշկական օգնություն ցուցաբերելու տարբերակը

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան գործարկել է ամենամյա ուխտագնացության ժամանակ ԱԹՍ-ներով բժշկական օգնություն ցուցաբերելու տարբերակը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները անօդաչու թռչող սարքեր են գործի դրել՝ իսլամական ամենասուրբ վայրեր կատարվող ամենամյա ուխտագնացության՝ հաջի ժամանակ ուխտագնացներին բժշկական աջակցություն ցուցաբերելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը։

2026 թվականին Մեքքայում արձանագրվել է օդի բարձր ջերմաստիճան, ինչը ուխտավորների համար կարող էր պատճառ դառնալ տարբեր հիվանդությունների սրման համար և անգամ առաջ քաշել մահվան վտանգը։ Թագավորության իշխանությունները որոշել են տեղակայել մեծ թվով բժշկական կայաններ, որոնք դեղորայք և առաջին բուժօգնության այլ պարագաներ կմատակարարեն անօդաչու թռչող սարքերով, այլ ոչ թե նախկին տարբերակով՝ տրանսպորտային միջոցներով։

Անհրաժեշտ սարքերի ձեռքբերումը սկսվել է ինը ամիս առաջ։ Անօդաչու թռչող սարքերի օգտագործման նպատակն է արագացնել օգնությունը և նվազեցնել արդեն իսկ գերբեռնված ճանապարհների խցանումները Հաջի ընթացքում։ Թագավորության իշխանությունները մտադիր են օգտագործել այս փորձը 2027 թվականին։

Ավելի վաղ Թագավորության վիճակագրության ընդհանուր մարմինը հայտնել էր, որ Հաջին մասնակցել է աշխարհի տարբեր ծայրերից եկած ավելի քան 1.7 միլիոն մուսուլման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում