«Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի Կառավարության ֆինանսավորմամբ

2 րոպեի ընթերցում

«Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնի հիմնանորոգման և վերականգնման նպատակով Կառավարությունն առաջին փուլով 242 մլն դրամ կհատկացնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի՝ մայիսի 27-ի նիստում՝ ԿԳՄՍՆ 2026 թվականի բյուջետային ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխմամբ։

Համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի և կվերականգնվի ԿԳՄՍ նախարարության և ավստրիական հանրահայտ «Rieger Orgelbau» ընկերության միջև ստորագրված համաձայնագրի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Rieger Orgelbau» ընկերության միջև ստորագրված պայմանագրի շրջանակում:

Երգեհոնի ապամոնտաժումը և պահեստավորումը կիրականացվեն 2026 թվականի հուլիս-օգոստոս, տեխնիկական վերատեղադրումը՝ 2027 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ 2027 թվականի ամռանը նախատեսվում է երգեհոնի ընդհանուր կարգաբերումը, վերականգնման աշխատանքների ավարտը՝ 2027 թվականի աշնանը։

Ավստրիական հեղինակավոր «Ռիգեր-Օրգելբաու» ԳՄԲՀ ընկերության կողմից ներկայացված երգեհոնի վերանորոգման աշխատանքների նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 588 մլն 400 հազար դրամ: Ֆինանսավորումը կտրվի փուլային եղանակով.հետագա միջոցների հատկացումը նախատեսված է 2027-2029 թվականների ԿԳՄՍՆ միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտում։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան