Իրան

Ռուսաստանը պատրաստ է Իրանից դուրս բերել հարստացված ուրանը. ԱԳ փոխնախարար

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է Իրանից դուրս բերել հարստացված ուրանը. ԱԳ փոխնախարար

Իրանից բարձր հարստացված ուրանը դուրս բերելու Ռուսաստանի առաջարկն առաջվա պես գտնվում է սեղանին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Ուրանը Ռուսաստան տեղափոխելու մեր առաջարկը, որի մասին բազմիցս ասել է Ռուսաստանի նախագահը, կողմերի համար ընդունելի քայլերի հաջորդականությամբ, որպեսզի այդ նյութը,  վերջին հաշվով, օգտագործվի իրանական ռեակտորների համար վառելիք արտադրելու նպատակով, սեղանին է մնում։ Մենք այն հետ չենք կանչում», - ասել է Ռյաբկովը։

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում