Ճապոնիայի խորհրդարանը հաստատել է նոր հետախուզական կառույցների ստեղծման մասին օրենքը

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը՝ կառավարող և մի քանի ընդդիմադիր կուսակցությունների ձայների մեծամասնությամբ վերջնականապես ընդունել է օրինագիծ՝ վարչապետի և Ազգային հետախուզական վարչության (ԱՀՎ) գլխավորությամբ Ազգային հետախուզական խորհրդի (ԱՀԽ) ստեղծման մասին, որը կզբավի  տեղեկատվության հավաքմամբ և մշակմամբ: Ստորին պալատը  օրինագծին հավանություն էր տվել ապրիլի 23-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ազգային հետախուզական խորհուրդը նախատեսում է աշխատանքն սկսել 2026 թվականի հուլիսին: Բացի վարչապետից  դրա կազմի մեջ կմտնեն նախարարական կաբինետի առաջատար անդամներ, ներառյալ գլխավոր քարտուղարը, արտաքին գործերի նախարարը,  պաշտպանության, արդարադատության և ֆինանսների նախարարները: Նրանք կընդունեն որոշումներ հետախուզության և հակահետախուզության ոլորտում:

Դրանց գործնական իրականացմամբ կզբաղվի ԱՀՎ-ն, որը նույնպես նախատեսվում է ստեղծել հուլիսին: Դրա ղեկավարը կունենա նախարարի կարգավիճակ: Նոր կառույցը կհամակարգի հետախուզական և հակահետախուզական ստորաբաժանումների գործունեությունը, որոնք արդեն գոյություն ունեն Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, ոստիկանության և Արդարադատության նախարարության շրջանակներում: ԱՀՎ-ն սկզբնապես կունենա մոտավորապես 700 հաստիք:

Խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ վարչապետ Սանաե Տակաիչին խոստացել է, որ կառավարությունը հետախուզական ծառայությունների ռեսուրսը չի օգտագործի իր քաղաքական նպատակների համար, մասնավորապես՝ ընդդիմության կամ լրատվամիջոցների դեմ:

Հայերեն فارسی Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան