Թանգարանային ոլորտի աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա 57 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը հերթական նիստում որոշել է բարձրացնել թանգարանային ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի հիմնավորման համաձայն՝ թանգարանների մասնագիտական ոլորտի աշխատակիցները կատարում են բարձր մասնագիտական հմտություններ պահանջող աշխատանքներ՝ մշակութային արժեքների պահպանություն, հաշվառում, գիտական մշակում, ցուցադրությունների կազմակերպում և կրթական ծրագրերի իրականացում, մինչդեռ ոլորտում վարձատրության մակարդակը շարունակում է մնալ ոչ մրցունակ։

Կառավարության գնահատմամբ՝ ցածր աշխատավարձերը բացասաբար են անդրադառնում ոլորտի կադրային կայունության, երիտասարդ մասնագետների ներգրավման և թանգարանների գործունեության արդյունավետության վրա։

Նախագծով նախատեսվում է պետական թանգարանային աշխատողների ատեստավորման համակարգի կատարելագործում, ինչպես նաև ատեստավորումը հաջողությամբ անցած աշխատակիցների համար հավելավճարների տրամադրում։

Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունման արդյունքում շուրջ 583 թանգարանային աշխատողների ամսական եկամուտը միջինում կավելանա 68 հազար դրամով կամ 57 տոկոսով։ Արդյունքում միջին ամսական աշխատավարձը 129.5 հազար դրամից կհասնի 198.2 հազար դրամի։

Վարձատրության բարձրացման համար տարեկան հաշվարկվել է 507.2 մլն դրամ, որը ներառված է նաև 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում։

Նշվում է, որ 2026 թվականի երկրորդ կիսամյակում ծրագիրն իրականացնելու համար վերաբաշխումներ են կատարվելու ԿԳՄՍ նախարարության մի շարք ծրագրերից, այդ թվում՝ մշակութային արժեքների փորձաքննության ծառայությունների, թանգարանային միջոցառումների, թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի և դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրերից։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան