Տանը գազաբալոն է պայթել. դեպքի վայր է մեկնել ՓԾ մարտական հաշվարկ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 27-ին ժամը 08:30-ին ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղի 19-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների՝ պայթյունը եղել է գազաբալոնից արտահոսքի հետևանքով։
Երկու անձ թեթև վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։