Եվրոպական հանձնաժողովի նախագահը խոսել է անվտանգային ոլորտում Եվրոպայի հնարավոր խնդիրների մասին
1 րոպեի ընթերցում
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպային ապագայում անվտանգության ոլորտում սպասվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսին այսօր առերեսվում են բալթյան երկրները՝ նրանց օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի ներխուժման պատճառով։
«Այն, ինչ դուք տեսնում եք այսօր, կարող է վաղը տեղի ունենալ Եվրոպայի մնացած մասում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է ֆոն դեր Լայենը մայիսի 26-ին Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ղեկավարների հետ կայացած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը մտադիր է աշխատել իր անվտանգության համակարգում առկա խնդիրների վերացման ուղղությամբ: