Իրավունք

Պարտքի շուրջ ծագած վիճաբանությունը Կոտայքում ավարտվել է դանակահարությամբ․ 1 անձ ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Պարտքի շուրջ ծագած վիճաբանությունը Կոտայքում ավարտվել է դանակահարությամբ․ 1 անձ ձերբակալվել է

Բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 26-ին ժամը 2:40-ին  ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած ծակած վերքով բուժօգնության է դիմել Սարալանջ գյուղի բնակիչ 50-ամյա մի տղամարդ։ Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

«Արմենպրես»-ին Ոստիկանությունից հայտնեցին՝ պարզվել է, որ նույն օրը Սարալանջ գյուղի 8-րդ փողոցի բակերից մեկում նույն գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդ գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարվածել, ապա դանակահարել է 50-ամյա տղամարդուն: 

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում Սարալանջի 63-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանություն, ապա փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում