Զոլաքարում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 16 ծրագիր է իրականացվել

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն և պետական ծրագրերով իրականացվել է սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 16 ծրագիր, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 1 միլիարդ 15 միլիոն 141 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մարտունիի համայնքապետարանից, իրականացված ծրագրերից 14-ը սուբվենցիոն են՝ 1 միլիարդ 230 միլիոն 141 հազար  դրամ ընդհանուր արժեքով, և 2-ը՝ պետական՝ 285 միլիոն դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերով 2018-2025 թվականներին Զոլաքարում կառուցվել է արդի չափորոշիչներին համապատասխանող մանկապարտեզի շենք, 40000 մետր խմելու, 5415 մետր ոռոգման ներքին ու արտաքին ջրատար ցանցեր, 17900 մետր արտաքին լուսավորության ցանց,  2313 մետր գազատար, հիմնանորոգվել 3010 գծամետր ներհամայնքային նշանակության ճանապարհ, Ալվարդ Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը և մշակույթի տան մի հատվածը։

Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը հիմնանորոգվել և արդիականացվել է 2019 թվականին՝ պետբյուջեի միջոցներով, 187 միլիոն դրամի ներդրմամբ։ Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2016-2018 թվականների ընթացքում։

Զոլաքարի մանկապարտեզը հիմքից կառուցվել է 2018-2023 թվականների ընթացքում՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, բացվել 2024 թվականի փետրվարին։ Այն այժմ գործում է 4 խմբով՝ 96 սանով։    

Հայերեն

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք