Լիճքում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 21 ծրագիր է իրականացվել

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում 2018-2025 թվականներին ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ու պետական ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 21 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 1 միլիարդ 492 միլիոն 42 հազար 566 դրամ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մարտունիի համայնքապետարանից, սուբվենցիոն ծրագրերի ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 1 միլիարդ 424 միլիոն դրամ, պետական ծրագրերի ուղղությամբ կատարված ներդրումները՝ 67 միլիոն 100 հազար դրամ։

Իրականացված սուբվենցիոն ծրագրերով կառուցվել է 16883 մետր երկարության խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանց, 2 աղբյուրակապ և օրվա կարգավորիչ ջրամբար, 2352 մետր ոռոգման ջրատար ցանց, 9840 մետր արտաքին լուսավորության ցանց, մանկապարտեզի խաղահրապարակ, հիմնանորոգվել է մշակույթի տունը և 7856 գծամետր ներհամայնքային նշանակության ճանապարհ։

Պետական ծրագրի շրջանակներում՝ 67 միլիոն 100 հազար դրամի ներդրմամբ, միակողմանի սալիկապատ մայթ է կառուցվել Երևան-Վարդենիս մայրուղու՝ Լիճք բնակավայրով անցնող  հատվածում՝ շուրջ 800 մետր երկարությամբ։ 

Հայերեն

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք