Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը. Ռուբիո

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ հնարավոր է համարում մարտական գործողությունների էսկալացումը ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում։ Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել հակամարտության կարգավորման ջանքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Հնդկաստանում լրագրողների հետ զրույցում:

«Բոլոր պատերազմներում վտանգն այն է, որ դրանք շարունակում են սրվել: Մեկն ուժեղ հարված է հասցնում, մյուսը պատախանում է, և այս ամենը շարունակվում է: Ահա թե ինչու հարկավոր է, որ այս պատերազմն ավարտվի», - նրա խոսքերն է փոխանցում ԱՄՆ պետքարտուղարությունը:

Ռուբիոն նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է արդեն ավելի երկար, քան Երկրորդ համաշխարհային պատերազմը, և հարկավոր է դադարեցնել այն:

«ԱՄՆ-ն պատրաստ է անել հնարավոր ամեն բան՝ այդ պատերազմի ավարտին նպաստելու համար, և մենք հույս ունենք, որ նման հնարավորություն կստեղծվի որոշակի պահի», - ասել է նա։

Ռուբիոն հավելել է, որ այս պահին ակտիվ բանակցություններ չեն ընթանում Ուկրաինայի հետ, բայց Վաշինգտոնը միշտ պատրաստ է կառուցողական և օգտակար դեր կատարել, երբ դրա հնարավորությունը ստեղծվի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում